ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Էդուարդ Շարմազանով. Խոսել, որ թուրքերը հանդուրժող են, նույնն է, թե ասել Հիտլերը քրիստոնյա է

Էդուարդ Շարմազանով. Խոսել, որ թուրքերը հանդուրժող են, նույնն է, թե ասել Հիտլերը քրիստոնյա է
29.04.2016 | 10:27

Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե իրենք հանդուրժող են, ասաց, որ հայկական կողմը միջազգային հանրությանը պետք է փաստեր ներկայացնի:

«Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններն ավելի մեծ սուտ են հորինում, որ իրենց հավատան, մենք պետք է ներկայացնենք փաստերը: Թուրքիայում մինչև 1915-ը եղել են հազարավոր հայկական ու հունական եկեղեցիներ, որոնց ճնշող մեծամասնությունը գոյություն չունի, եղել են եկեղեցիներ, որոնք վեր են ածվել գոմերի, լավագույն դեպքում՝ մզկիթների: Թուրքիայի խոշորագույն քաղաքի՝ Ստամբուլի, խորհրդանիշերից մեկը Սուրբ Սոֆիայի տաճարն է, որը ժամանակին օսման թուրքերը վերածեցին Այա Սոֆիա մզկիթի»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ թուրքերից հետ չեն մնացել ադրբեջանցիները՝ Նոր Ջուղայի հազարավոր խաչքարերի ոչնչացումը ցույց է տալիս Ադրբեջան պետության չակերտավոր հանդուրժող դեմքը: «Կարծեմ՝ Չավուշօղլուն այդ հայտարարությունը Բաքվում է արել: Էրդողանն էլ է փայլել իր մտքի գոհարներով: Բայց չմոռանանք՝ Թուրքիայում մինչև 1915 թվականը եղել են հազարավոր հայկական ու հունական եկեղեցիներ: Այդ եկեղեցիների մեծ մասն այլևս չկա, որոշներն էլ վերածվել են գոմերի, լավագույն դեպքում՝ մզկիթների: Թուրքիան տարիներ շարունակ՝ իրականացրել է մշակութային ցեղասպանություն: Նոր Ջուղայի խաչքարերի մասին էլ կարելի է հիշել: Այս մասին ողջ քաղաքակիրթ աշխարհը գիտի: Էլ ի՞նչ հանդուրժողականության մասին է խոսքը: Ասել, որ Թուրքիան ու Ադրբեջանը հանդուրժող են, նույնն է, թե՝ Հիտլերը քրիստոնյա էր»,- ասաց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ